Հայտնի է Mission: Impossible 5 ֆիլմի պրեմիերայի օրը

tom_cruise_in_mission_impossible_4-normal5.4Paramount Pictures  կինոարտադրող ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 25-ին մեծ էկրաններ կհանի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 5-րդ մասը: Այս կերպ Paramount-ը կփորձի մրցակցել «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի հետ, որը մեկ շաբաթ ավելի վաղ կհայտնվի կինոթատրոններում:

Երկու ֆիլմերի պատասխանատուն միևնույն մարդն է՝ Ջեյ Ջեյ Աբրամսը: Նա «Աստղային պատերազմներ»-ի ռեժիսորն է և «Առաքելությունն անիրագործելի է»-ի պրոդյուսերը:

Արդյո՞ք կկարողանա Թոմ Կրուզի դերակատարմամբ «Առաքելությունն անիրագործելի է 5»-ը հասնել նույն հաջողություններին, ինչ ֆիլմի 4-րդ մասը, որը 700մլն. շահույթ բերեց կինոարտադրողին:

Նշենք, որ Թոմ Կրուզը 5-րդ անգամ կկատարի Իթան Հանթի դերը, որին առաջին անգամ մարմնավորեց 17 տարի առաջ:

Աղբյուրը՝ kinopoisk.ru