Ճանաչված Flappy Bird խաղը հեռացվել է օնլայն խանութներից

Ավելի քան 50մլն. անգամ ներբեռնված ճանաչված Flappy Bird բբջային խաղը հեռացվել է հավելվածների օնլայն խանութներ App Store-ից և Google Play Store-ից: Դրանից մի քանի ժամ առաջ խաղի հեղինակն իր Twitter էջում հայտարարել էր, որ խաղն անջատելու է և որ նման ավարտն անխուսափելի էր:

flappybirdgone_610x322

Անվճար հավելվածն օրական 50 000 դոլար եկամուտ էր վաստակում միայն գովազդից: Այն ներբեռնվել էր ավելի քան 50մլն. անգամ և ստացել App Store-ում ավելի քան 47 000 կարծիք:

Flappy bird

Flappy Bird-ի նախագծող Dong Nguyen-ը գրել է, թե «կուշտ» է խաղի հաջողությամբ և որ չի պատրատսվում վաճառել այն, այլ պարզապես անջատում է: Նա հավելել է, որ կշարունակի զբաղվել իր մյուս խաղերի նախագծմամբ:

Աղբյուրը՝ cnet.com