Նախագծողներն այսուհետ կարող են հավելվածներ պատրաստել Google Glass-ի համար

Google-ն իր Google+ սոցցանցի ծրագրավորողների համար նախատեսված էջում հայտարարել է, որ խելացի Glass ակնոցի Mirror API-ն այժմ հասանելի է բոլոր ցանկացողների համար:

Մինչ այդ Mirror API-ն հասանելի էր միայն սահմանափակ քանակությամբ նախագծողներին: Այժմ ցանկացած ծրագրավորող՝ հետաքրքրված Google Glass հավելվածների նախագծմամբ՝ կարող է իրականացնել իր նախագիծը որոշ տեխնիկական սահմանափակումներով API-ի համար:

Mirror API-ն հիմնականում թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել վեբ հավելվածներ, որոնք կաշխատեն Google-ի սերվերում և կարող են ցուցադրվել ընկերության խելացի ակնոցում: Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս դարձնել հավելվածները հեշտ տարածվող ու թեթև, քանի որ հավելվածի կոդը սարքավորման մեջ չի աշխատում: Միակ թերությունն այն է, որ Mirror API-ն դեռևս ունի ռեսուրսների և հնարավորությունների որոշ սահմանափակումներ:

Այս պահին Mirror API-ն համատեղելի է միայն հինգ տեսակի ռեսուրսների հետ՝ թայմլայն, թայմլայնին կցված ֆայլեր, բաժանորդագրություն, տեղանքի որոշում, կոնտակտներ: Google Glass-ի նախագծողների մեծ մասը դեռևս սպասում է Glassware Development Kit (GDK) գործիքին, որը հավանաբար ավելի լայն հնարավորություններ կտա հավելվածների նախագծման համար:

Աղբյուր՝ androidcommunity.com