Որքան կլինի iPhone 6-ի էկրանի անկյունագիծը

iPhone 6 concept 3Apple ընկերությունը 2014թ. հնարավոր է ներկայացնի iPhone 6-ի երկու մոդել, որոնք կունենան 5,5 և 4,7 դյույմ անկյունագծով էկրաններ, և iWatch խելացի ժամացուց՝ AMOLED-էկրանով: Այս մասին ասվում է DisplaySearch վերլուծական ընկերության հետազոտության մեջ:

Ընկերության տվյալներով՝ Apple-ը կարող է թողարկել սմարթֆոնի երկու տարբերակ՝ հաշվի առնելով շուկայի պահանջները: 5,5 դյույմ անկյունագիծ ունեցող տարբերակը կունենա 1920×1080 թույլատրութամբ Full HD էկրան, իսկ 4,7 դյույմանոցը՝ 1600×900 թույլատրությամբ էկրան:

Երկու տրբերակների էկրաններն էլ, DisplaySearch-ի տվյալներով, կունենան LTPS LCD տեխնոլոգիան, որն այժմ օգտագործվում է նաև iPhone 5S-ի էկրաններում:

Ինչ վերաբերում է iWatch-ին, ապա DisplaySearch-ի վարկածով՝ այն կստանա 1.3 կամ 1.6 դյույմանոց ճկվող AMOLED-էկրան՝ 320×320 թույլատրությամբ:

Աղբյուրը՝ displaysearch.com