Պաշտոնապես ներկայացվել է երկար սպասված Samsung Galaxy S5 սմարթֆոնը (MWC 2014)

Samsung Galaxy S5-ը, թերևս, MWC 2014 ցուցահանդեսի ամենասպասված սմարթֆոնն է, որի թողարկումը գրավել է միլիոնավոր օգտագործողների ուշադրությունը:

Samsung Galaxy S5

Սմարթֆոնն ունի 5,1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ Full HD թույլատրությամբ, նորագույն  Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախությամբ, 2 Գբ օպերատիվ և 16/32 Գբ ներքին հիշողություն, որը կարելի է մեծացնել microSD-ի հաշվին:

Սմարթֆոնի դիմային տեսախցիկը 2,1 Մպ է, իսկ հիմնականը՝ 16: Մարտկոցը 2800 մԱ/Ժ է (ապահովում է 21 ժամյա աշխատանք զանգի ռեժիմում): Նշենք, որ սմարթֆոնի կաղապարն արդեն պաշտպանված է ջրից ու փոշուց:

Ինչպես սպասվում էր, Home կոճակի տեղում տեղադրված է մատնահետքի սկաներ: Մոդելն ունի նաև այլ նորույթ՝ սրտի աշխատանքի ցուցիչ, բարոմետր: Սրտի աշխատանքի ցուցիչը տեղադրված է լուսարձակիչի կողքին, այն օգտագործելու համար անհրաժեշտ է միայն մոտեցնել մատը: Տվյալները մշակվում են S-Health հավելվածի միջոցով, որն իրենից ներկայացնում է անձնական ֆիտնես-մարզիչ:

S5-ն աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով և ներկայացվել է գունային չորս տարբերակներով՝ սպիտակ, մուգ մոխրագույն, կապույտ և ոսկեգույն:

Սմարթֆոնի չափսեր են 142 x 72,5 x 8,1 մմ, իսկ քաշը 145 գրամ է:

Աղբյուրը՝ samsung.com