“Ռոստելեկոմը” ամփոփում է 2013թ. գրանցած հաջողություններով և ինովացիոն նոր առաջարկներով

2012թ. դեկտեմբերին ռուսական հեռահաղորդակցության  խոշորագույն օպերատոր Ռոստելեկոմն ի դեմս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի մուտք գործեց հայաստանյան հեռահաղորդակցության շուկա: Մուտքը նշանավորվեց առաջին վաճառքի և սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությամբ Աբովյան քաղաքում:

2012թ. վերջին Ռոստելեկոմը բաժանորդներին առաջարկեց գերարագ ինտերնետ և IP հեռախոսակապ առաջադեմ/որակյալ ծառայությունները Աբովյան, Աշտարակ և Գյումրի քաղաքներում:

Այսօր արդեն՝ 2013թ. դեկտեմբեր ամսին հպարտությամբ արձանագրում ենք բոլոր իրականացված ներդրումների արդյուքները՝

–  Ընկերության ծառայություններն արդեն իսկ հասանելի են ՀՀ ավելի քան 15 քաղաքներում՝ Երևան (6 վարչական շրջաններով), Աբովյան, Արմավիր, Աշտարակ, Արտաշատ, Մեծամոր, Գյումրի, Դիլիջան, Կապան, Քաջարան, Հրազդան, Մասիս, Չարենցավան, Վանաձոր, Սևան:

–  Գործում են և բաժանորդներին սպասարկում 16 վաճառքի և սպասարկման սրահներ Հայաստանի ամենատարբեր անկյուններում՝ ընդգրկելով Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Մասիս քաղաքները, ինչպես նաև Երևան քաղաքի վեց՝ Էրեբունի,Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան վարչական շրջանները:

– Ռոստելեկոմը հայաստանյան շուկա մուտք գործեց մարզերից՝ հետզհետե մոտենալով մայրաքաղաք Երևանին:

– Ընկերությունն արդեն իսկ 2013թ.-նն ամփոփում է շուրջ 10.000 բաժանորդներով, ովքեր համոզվել են Ռոստելեկոմի ծառայությունների բարձր որակի մեջ:

– 2013թ. Ռոստելեկոմի կողմից Հայաստանում իրականացվել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  ներդրումներ:

– Շնորհիվ “Ռոստելեկոմի” ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների՝ “Mail.Ru Group”-ի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Փոստը, Odnoklassniki.ru-ն և այլ ծառայություններ յոթ անգամ ավելի արագ են հասանելի դարձել ընկերության բաժանորդներին: “Ռոստելեկոմի” ենթակառուցվածքում արդեն իսկ հաջողությամբ գործում են բովանդակության արագ փոխանցման համակարգեր Google-ի կայքերի (Google.com, Gmail.com, Youtube.com, այլ) և Rutube.ru-ի համար:

– 2013թ. սեպտեմբերին “Ռոստելեկոմը” “Հիբրիդ Սոլյուշնզ” հեռուստահեռարձակող ընկերության հետ համատեղ իր բաժանորդներին ներկայացրեց նախադեպը չունեցող նոր սերնդի հեռուստատեսությունը, որը առաջին իսկ օրվանից լայն ժողովրդականություն է վայելում հասանելիության բոլոր քաղաքներում:

– Այսօր արդեն առաջին անգամ Հայաստանում “Ռոստելեկոմը” ներկայացնում է շարժական հեռուստատեսության* WiFi/3G/4G տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունը (ipad-ի համար), ինչը լիովին  աննախադեպ առաջակ է հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում:

– Եվս մեկ նորարարական լուծում է սմարթ հեռուստացույցների համար IP հեռուստատեսությունը, որը հնարավոր է դիտել առանց լրացուցիչ սարքավորման (STB – Set Top Box) միացման:

Ռոստելեկոմն իր մեկամյակի կապակցությամբ դեկտեմբերից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում կրկնապատկել է ինտերնետի արագությունը, ինչպես նաև երկու անվճար հեռուստաալիք և երկու  անվճար ֆիլմ դիտելու հնարավորություն է ընձեռում իր բոլոր բաժորդներին:

Ամանորյա ակցիայի շրջանակներում Տրիո կոնստրուկտոր ծառայությունների փաթեթի բաժանորդները ստանում են արագություն սկսած 20 Մբ/վ, իսկ Ռոստելեկոմի բոլոր ինտերնետ օգտագործողները գիշերային ժամերին օգտվում են մինչև 100 Մբ/վ արագության Ինտերնետից:

Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ

WiFi/3G/4G ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ «TVRT.AM» ՇԱՐԺԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.  Ծառայության մատուցման համար անհրաժեշտ պայմաններ

 «TVRT.AM» հավելվածը բեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել Հայաստանյան Apple AppStore շուկայում:

«TVRT.AM» շարժական հեռուստատեսության անխափան աշխատանքի համար՝ լավագույն որակով դիտելու համար, անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 1.5 Մբ/վ արագությամբ WiFi/3G/4G ինտերնետ: Դիտման որակը նվազում է ավելի ցածր ինտերնետի արագության դեպքում: Առանց ընդհատումների դիտման համար խորհուրդ է տրվում ունենալ նվազագույնը 512 Կբ/վ արագությամբ WiFi/3G/4G ինտերնետ:

2.  Շարժական հեռուստատեսություն ծառայության համառոտ նկարագրություն

 «TVRT.AM»-ը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից ֆիզիկական անձանց WiFi/3G/4G  տեխնոլոգիաների միջոցով շարժական հեռուստատեսության (այսուհետ՝ շարժական հեռուստատեսություն) համատեղ մատուցվող ծառայություն է:

«TVRT.AM»-ը ներառում է 2 հիմնական սակագնային փաթեթներ (այսուհետ՝ Հիմնական սակագնային փաթեթ) և 9 թեմատիկ փաթեթներ:

Այն ընձեռում է հետևյալ հնարավորությունները՝

  • Մինչև 70 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն
  • 2 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 30 և 70 հեռուստաալիքներով կամ ըստ ժանրերի թեմատիկ փաթեթների ընտրության հնարավորություն
  • Սոցիալական փաթեթ՝ անվճար 5 հեռուստաալիքներով
  • Օնլայն տեսավարձույթ (VoD)
  • Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի
  • Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)
  • Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)
  • Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)
  • Շարժական հեռուստատեսության բաժինների միջև արագ անցնելու հնարավորություն
  • Ծառայությունների կառավարում
  • Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով
  • Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում