«Օդնոկլասնիկի»-ն համալրվել է երաժշտական վիրտուալ նվերներով

odnoklassniki«Օդնոկլասնիկի» սոցցանցում այսուհետ վիրտուալ նվերների հետ միասին կհնչի երաժշտություն, գրում է digit.ru-ն:

Սոցցանցում հնչող երաժշտությունը չի խախտի հեղինակային իրավունքները և կլինի ամբողջովին օրինական: Սոցցանցի մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկին նշել է, որ «Օդնոկլասնիկին» համագործակցում է 6 խոշոր ստուդիաների հետ, որոնց թվում են Gala Records-ը, Warner Brothers-ը և այլք:

Յուրաքանչյուր վաճառված երաժշտական վիրտուալ նվերի որոշակի տոկոս կհասնի հեղինական իրավունքը պատկանող ընկերություններին:

Աղբյուրը՝ digit.ru