Amazon-ի Prime ծառայությունը կարող է թանկանալ

amazonprimelogoAmazon օնլայն խոշոր խանութը մտադիր է ավելացնել Amazon Prime ծառայության անդամագրության վճարը 20-ից 40 դոլարով: Այս մասին հայտնել է ընկերության ֆինանսական ղեկավարը:

Թոմ Սժկուտակի խոսքով, տրանսպորտային ծախսերի ավելացումը պատճառ կդառնա Amazon Prime վճարի ավելացման: Հիշենք, որ Amazon Prime-ն ակտիվացնելով՝ յուրաքանչյուր օգտագործող հնարավորություն է ստանում կատարել ցանկացած ապրանքի համար անվճար առաքում ընդամենը 2 օրվա ընթացքում, բացի դրանից օգտագործողներին Amazon Prime-ը հասանելի է դարձնում Kindle-ի վարձով գրադարանը և Amazon-ի Instant Video ծառայությունը: Այս ամենի համար մինչ օրս օգտագործողները տարեկան վճարում են 79 դոլար:

Ընկերության ֆինանսների ղեկավարի խոսքով Amazon Prime-ը վերջին 9 տարիների ընթացքում մեծ ճանաչում է ձեռք բերել: Այսօր այն ունի տասյնակ միլլիոն օգտագործող ողջ աշխարհում:

Աղբյուրը՝ cnet.com