Apple-ը մեծացնում է iPad mini 2-ի արտադրության ծավալները

iPad mini 2Մոտեցող ձմեռային տոների հետ կապված վերլուծաբանները կանխագուշակում են Apple ընկերության արտադրանքի վաճառքի ռեկորդային ցուցանիշներ: Շուկայի փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ Apple-ի աշխատակիցները կփորձեն առավելագույն օգուտ քաղել գնորդների նախատոնական իրարանցումից: Ըստ Digitimes-ի տվյալների, որի լրագրողները հղում են կատարում անանուն աղբյուրներին, թողարկման սպասող պլանշետների ընթացիկ ծավալը կազմում է 4 մլն սարք:

Ենթադրվում է, որ դա հնարավոր է դարձել Retina էկրանների մատակարարման ընդհատումների խնդրի լուծման շնորհիվ: Դրանց արտադրությամբ կզբաղվի Quanta Computer ընկերությունը:

Հետաքրքիր է նաև, որ iPad mini 2 դեֆիցիտ ներկայումս չկա, սակայն Apple-ի պաշտոնական  օնլայն խանութում պատվերների սպասարկման ժամանակը ավելացվել է մինչև 10 օր. Մինչդեռ նախկինում պատվիրված սմարթֆոնը ստանում էին 3 օրվա ընթացքում:

Աղբյուրը՝ Digitimes.com