Apple-ը մտադիր է ստեղծել iPhone-ի արևային մարտկոց

apple brandApple ընկերությունը, որը վաղուց հետաքրքրված է էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, ծրագրում է ստեղծել iPhone-ի, iPad-ի և MacBook-ի համար նախատեսված արևային մարտկոց:

Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրային բյուրո՝ ներկայացնելով նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր կլինի լիցքավորել գաջեթները՝ միացնելով դրանք արևային պանելին:

Արտոնագրային դիմումը ներկայացվել է դեռ 2012թ., սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կիրագործվի  այս գաղափարը: Ըստ Apple-ի ինժեներների՝ արևային էներգիան կփոխանցվի սարքին՝ առանց փոխակերպվելու:

Նշենք, որ ս.թ. սեպտեմբերին Apple-ը հայտարարել է արևային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մրցույթ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերությունը լրջորեն է հետաքրքրված այս ոլորտով:

Աղբյուրը՝ Yablochno.com