Apple-ի «Քարտեզները» հասանելի կլինեն iOS 8-ում

mapsheader

Չնայած Apple ընկերությունը ընդամենը երեկ ներկայացրեց iOS ՕՀ-ի 7.1 վերջնական տարբերակը՝ iOS 8-ի շնորհանդեսը հեռու չէ իրականությունից: Հնարավոր է, որ iOS 8-ն ըստ ավանդության ներկայացվի WWDC նախագծողների կոնֆերանսի ժամանակ 2014թ. հունիսին: Թե ինչ տեսք կունենա նոր ՕՀ-ն, առայժմ անհայտ է: 9to5Mac կայքը հրապարակել է iOS 8-ի «Քարտեզներ» ծրագրի ինտերֆեյսի նկարներ:

Ըստ 9to5Mac-ի, BroadMap, Embark և HopStop ընկերությունների ձեռքբերումը Apple-ին հնարավորություն կտա հասցնել իր բրենդային «Քարտեզներ» ծառայությունը ամբողջովին նոր մակարդակի:

maps-transit

Սպասվում է, որ Apple Maps-ը կհամալրվի հանրային տարնսպորտից օգտվելու հնարավորությամբ: Օրինակ սեղմելով ավտոբուսի կանգառի կամ մետրոյի կայանի վրա՝ օգտագործողը կստանա ինֆորմացիա, թե ինչպես այդտեղից հասնել օդանավակայան: Նման ֆունկցիաները հասանելի կլինեն միայն մեծ քաղաքներում՝ Նյու Յորք, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո: Եվ զարմանալի չէ, որ Apple-ը որոշել է շեշտը դնել հանրային տրանսպորտի վրա: Հիշենք, որ Apple-ը 2013-ին գնեց Embark ընկերությունը, որը զբաղվում է «խելացի» ուղղությունների մշակմամբ՝ մետրոյով, ավտոբուսով և տրանսպորտային այլ միջոցներով ավելի հարմարավետ ճամփորդության համար:

Թե այլ ինչ նորարարություններ է պարունակելու Apple Maps-ը, հայտնի կդառնա, երբ գործարկվի iOS 8:

Աղբյուրը՝ appleinsider.ru