Desire 400՝ նոր բյուջետային սմարթֆոն HTC-ից

htc desire 400Թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր բյուջետային երկքարտանի սմարթֆոն Desire 400-ը:

Այն հագեցած է 4.3 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 800 х 480 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 200 պրոցեսորով՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 4Գբ ներկառուցված հիշողությամբ, 8Մպ հիմնական և 1.6Մպ դիմային ֆոտոխցիկներով:

Բացի այս ամենից, սմարթֆոնն ունի Wi-Fi, Bluetooth 4.0, GPS/AGPS, դիրքի և լուսավորության սենսորներ, microSD քարտի բնիկ (մինչև 64Գբ), Beats Audio, microSIM քարտի 2 մուտք, 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android Jelly Bean ՕՀ-ով և կշռում է 123 գրամ:

Աղբյուրը՝ phonearena.com