Ever, Jane՝ վիրտուալ խաղ Ջեյն Օսթինի վեպերի հիման վրա

Ever, Jane

3 Turn Productions ստուդիան Kickstarter սթարտափ նախագծերի կայքում հավաքել է անհրաժեշտ գումարը՝ Ever, Jane խաղի գործարկման համար: Այս խաղի հիմքում ընկած են բրիտանացի գրող Ջեյն Օսթինի վեպերը: Kickstarter-ում այս նախագծին նվիրաբերել են 109 000 դոլար:

Ever, Jane խաղի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում՝ 19-րդ դարի սկզբում: Խաղի հերոսները պետք է մասնակցեն մի շարք սոցիալական միջոցառումների՝ ընթրիքների, պարահանդեսների, ձկնորսության, որսորդության և այլն՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Խաղի հերոսները Ջեյն Օսթինի գրքերի գլխավոր պերսոնաժներն են: Նախագծի պաշտոնական կայքից հնարավոր է ներբեռնել խաղի պրոտոտիպը:

Ջեյն Օսթինը ճանաչված բրիտանացի գրող է՝ հայտնի իր վեպերով: Նրա վեպերն աչքի են ընկնում նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ: Նրան անվանում են անգլիական գրականության «Առաջին տիկին»:

Աղբյուրը՝ theverge.com