Facebook գնում է WhatsApp մեսենջեր-հավելվածը

Facebook-to-Acquire-WhatsAppFacebook սոցիալական ցանցն իր պաշտոնական բլոգում հայտնում է ճանաչված WhatsApp մեսենջեր-հավելվածը ձեռք բերելու մասին: Սոցցանցը կգնի WhatsApp-ը 16միլիարդ դոլարով, որից 4միլիարդը վճարվելու է թղթադրամի, իսկ 12միլիարդը՝ Facebook-ի ակցիաների տեսքով (սոցցանցի յուրաքանչյուր բաժնետոմսը կազմում է 65.26 դոլար):

Սոցցանցը հաղորդում է, որ չնայած գործարքին՝ WhatsApp-ի նախագծողների թիմը շարունակելու է աշխատել Facebook-ից անկախ:

Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր էջում գրում է, որ WhatsApp-ի տեխնոլոգիաները լրացնում են Facebook մեսենջերը և հաղորդագրությունների փոխանակման ծառայությունները:

Հիշենք, որ WhatsApp-ը ճանաչված մեսենջեր ծառայություն է՝ համատեղելի Android, iOS, Windows Phone և BlackBerry ՕՀ-ների հետ: Հավելվածի ամսական այցելությունները կազմում է 450մլն. օգտագործող: Մարկ Ցուկերբերգը նշել է, որ մոտակա ժամանակում WhatsApp-ի օգտագործողների թիվը կարող է հատել 1մլրդ.-ը:

Նշենք, որ մինչ այժմ Facebook-ի ամենախոշոր գործարքը կազմում էր Instagram ֆոտոծառայության ձեռքբերումը՝ 1մլրդ. դոլարով: