Facebook-ը կգործարկի նոր Trending ֆունկցիա

Facebook trendinhgԱշխարհի ամենախոշոր սոցցանց Facebook-ը գործարկում է Trending («Միտումներ») բաժինը, որը թույլ կտա հետևել սոցցանցում ամենաքննարկվող թեմաներին:

Սոցցանցը սկսել է նոր ֆունկցիայի փորձարկումը ԱՄՆ-ում դեռևս սեպտեմբերից: Բացի դրանից, հիշենք, որ նախորդ տարի Facebook-ը գործարկեց հղումներով հեշթեգերի ֆունկցիան: Թե՛ հեշթեգերի և թե՛ տրենդների հնարավորությունը ամենապահանջված ֆունկցիան է Twitter միկրոբլոգային ծառայությունում:

Trending բաժինը տեղակայված է լինելու նորությունների ժապավենի վերևի աջ մասում՝ առաջարկվող ընկերներից գլխավերևում:

«Այս նոր ֆունկցիան նպատակ ունի ծանոթացնել օգտագործողներին ամենաքննարկվող և հետաքրքիր թեմաներին, որպեսզի հնարավոր լինի գտնել ամենաօգտակար բովանդակությունը Facebook-ում», – նշում են սոցցանցի նախագծողները:

Տրենդներում երևացող թեմաները կազմվելու են՝ ըստ օգտագործողի նախասիրությունների և քննարկումներում ակտիվության: Սկզբում Trending ֆունկցիան հասանելի կլինի միայն սոցցանցի վեբ տարբերակում, այնուհետև նաև կտարածվի բջջային տարբերակներում:

Աղբյուրը՝ cnet.com