Facebook սոցցանցը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ կատարել է մի շարք հետազոտություններ՝ ուսումնասիրելով սիրահարներին սոցցանցում, գրում է The Verge տեխնոբլոգը:
Facebook-ի մասնագետները ուսումնասիրել են ողջ աշխարհի օգտագործողների տվյալները և պարզել են, որ օրինակ՝ սիրահար զույգերի միջև տարիքային տարբերությունը ամենից հաճախ կազմում է 2-5 տարի և որ սովորաբար զույգերը նույն կրոնն են դավանում:
Բացի դրանից, հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ զույգերի մոտ կեսը, ում հաջողվում է միասին լինել 3 ամիս, պահպանում են հարաբերությունները մինչև 4 տարի և ավել: Իսկ բաժանումների բումը գրանցվել է 2011թ-ին, որը մասնագետները կապում են տնտեսական ճգնաժամի հետ:
Օրինակ ԱՄՆ օգտագործողների շրջանակում կատարված հետազոտության տվյալները ցույց են տվել, թե որ քաղաքներում կարելի է հանդիպել ազատ մարդկանց: Դրանք են Դետրոիդը, Լոս Անջելեսը, Մայամին և Նյու Յորքը: