Google-ը թողարկել է Android KitKat-ի 4.4.2 թարմացումը

Չնայած նոր էր թողարկվել Android KitKat-ի 4.4.1 թարմացումը՝ Google-ը շտապեց թողարկել նոր  4.4.2 թարմացումը:

Ինչպես գրում է տեխնոբլոգ GottaBeMobile-ը, թարմացումը հասանելի կդառնա Nexus 4, Nexus 5 սմարթֆոնների համար և Nexus 7 պլանշետի համար այս շաբաթվա ընթացքում: Բացի թվարկված սարքերից, հնարավոր է, որ այն որոշ ժամանակ անց հասանելի դառնա նաև Nexus 10 պլանշետի, ինչպես նաև՝ Google-ի բրենդային այլ սարքերի համար, ինչպիսին է օրինակ Moto X սմարթֆոնը:

Android KitKat-ի 4.4.2 թարմացումը պարունակում է ձայնային փոստի ծառայության, մի շարք ծրագրային սխալների և անվտանգության բարելավումներ: Օրինակ որոշ օգտագործողներ բողոքում էին լուսանկարների որակից և ձայնի ուժգնության մակարդակից: Այս սխալները ևս ուղղված կլինեն:

Աղբյուրը՝ cnet.com