Այն օգտագործողները, ովքեր արդեն ունեն Google Glass, կարող են փոխանակել իրենց ակնոցը նորով: Ու թեև նոր ու հին ակնոցներն արտաքին տեսքից ոչնչով չեն տարբերվում, Google ընկերությունը հավաստիացնում է, որ նոր տարբերակն ավելի արագ ու հուսալի է:
Հաջորդ սերնդի Google Glass-ը՝ ի տարբերություն նախորդ տարբերակի, համատեղելի է սովորական ակնոցի հետ, ինչպես նաև այն կարելի է օգտագործել միկրոականջակալի և մուգ ապակիների հետ:
Glass-ի նոր տարբերակը մինչ 2014-ը հասանելի չի լինի սովորական օգտագործողներին, սակայն Explorer ծրագրին միացած մշակողները կկարողանան այսուհետ ստանալ ակնոցի նոր տարբերակը: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2014-ի փետրվարի հինգը:
Հիշեցնենք, որ Google Glass-ի նոր տարբերակը ներկայացվել է ս.թ. հոկտեմբերի 28-ին:
Աղբյուրը՝ support.google.com