Google-ը ներկայացրել է Google Glass-ի շրջանակների հավաքածու

Google ընկերությունը ներկայացրել է Google Glass խելացի ակնոցի շրջանակների հավաքածու, տեղեկացնում է The Verge տեխնոբլոգը։

Հավաքածուն իր մեջ ներառում է 4 շրջանակ։ Յուրաքանչյուրի արժեքն է 225 դոլար և այն առայժմ կարող են գնել միայն հատուկ Explorer ծրագրի մասնակիցները։

glass collection

Բոլոր 4 շրջանակները պատրաստված են տիտանից և տարբերվում են միմյանցից հաստությամբ և ֆորմայով։ Google-ի գլխավոր դիզայներ Իզաբել Օլսոնի խոսքով, խանութներում հանդիպող հազարավոր շրջանակներից սովորաբար միայն 6-8 հատը կարելի է առանձնացնել և եթե հարմարեցնել դրանք Google Glass-ին, ապա կմնա ընդամենը 4 ընտրություն։

glass_store

Հիշենք, որ 2013թ․ հոկտեմբերի 29-ին գործարկվեց Google Glass-ի երկրորդ սերունդը։ Այն վաճառվում է միայն Explorer հետազոտական նախագծի մասնակիցներին 1500 դոլար արժեքով։ Խելացի ակնոցի մասայական վաճառքը սպասվում է 2014թ․ տարեվերջում։