Honda Smart Home` «խելացի տան» կոնցեպտ Honda ընկերությունից (վիդեո)

Honda ընկերությունը ներկայացրել է Smart Home «կանաչ» տան կոնցեպտը, որը տեսականորեն կարող է ոչ միայն ապահովել իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիայով, այլ նաև դրա ավելցուկը փոխանցել քաղաքային էլեկտրացանցին:

Smart Home-ն ունի ավտոտնակ և ոչ մեծ այգի, այն կառուցված է էկոլոգիապես մաքուր նյութերից, որոնք հնարավորինս արդյունավետ են ծախսում էներգիան:

Տան տանիքին տեղադրված են 9,5 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ, որոնց արտադրած էներգիան հավաքվում է հատուկ լիթիում-իոնային կուտակիչներում: Այս ճանապարհով կարելի է նաև լիցքավորել Honda Fit EV էլեկտրական ավտոմոբիլը, որն էլ առաջարկվում է օգտագործել՝ որպես փոխադրամիջոց:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Աղբյուրը՝ hondasmarthome.com