HP ներկայացրել է Pavilion x360 նոութբուք-տրանսֆորմերը (MWC 2014)

HP ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է նոութբուք-տրանսֆորմեր Pavilion x360-ը, որի էկրանը, Lenovo Yoga պլանշետ-նոութբուքի պես, կարող է պտտվել 360 աստիճան:

Pavilion x360-ը աշխատում է 4 ռեժիմով՝ նոութբուք, պլանշետ, ներկայացում և մուլտիմեդիա հենարան:

HP Pavilion x360

Pavilion x360-ը ունի 11 դյույմ IPS էկրան՝ 1366 х 768 պիքսել թույլատրությամբ, Intel Pentium Bay Trail պրոցեսոր, 500Գբ կոշտ սկավառակ, երեք USB մուտք, մեկ HDMI բնիկ, HP TrueVision վեբ-տեսախցիկ և BeatsAudio աուդիոհամակարգ:

Սարքի մարտկոցն ապահովում է մինչև 4 ժամ աշխատանք՝ ավտոնոմ ռեժիմում: Նոութբուքը կշռում է 1.36Կգ:

Նորույթի վաճառքը կմեկնարկի փետրվարի 26-ին՝ 400 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ HP.com