Huawei Ascend G700 սմարթֆոնի տեսություն itTREND ամսագրից

Huawei չինական ընկերությունը վերջերս կարողացավ դրսևորվել որպես գին-որակ հիանալի համակցություն ունեցող սմարթֆոն արտադրող: Մասնավորապես, սա վերաբերում է, միջին դասի 2 SIM քարտով աշխատող Ascend G700 ֆաբլեթին. այն կբավարարի օգտագործողների հնարավոր բոլոր պահանջները:

Այսպիսով, սկսենք՝

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՍմարթֆոնHuawei G700
Էկրան5 դյույմ, IPS-մատրիցա, 1280 х 720 կետայնություն,
ՊրոցեսորMediaTek MT6589 Quad Core, Cortex A7 չորս միջուկ, հաճախականություն` 1.2 ԳԳց
ՎիդեոPowerVR SGX544
Օպերատիվ հիշողություն2Գբ
Ներկառուցված հիշողություն8Գբ
Խցիկներ8 Մպ ` հիմնական, ավտոֆոկուսով և LED- լուսացրիչիով, դիմային` 1,3 Մպ
Կապի մոդուլներWIFI (802.11 b/g/n), DLNA, Bluetooth 4.0, GPS, A-GPS
ԲնիկներmicroUSB, microSD (մինչև 32 ԳԲ), 3.5 մմ աուդիոբնիկ, 2 X SIM card
Մարտկոցշարժական, 2150 մԱչ
Օպերացիոն համակարգAndroid 4.2 Jelly Bean
Չափսերը142.5 x 72.8 x 8.95 մմ
Քաշ155 գ  մարտկոցով

ՏՈՒՓԻ ՄԵՋ

Huawei Ascend G700_1

Huawei Ascend G700_2

Տուփի մեջ առկա են`սմարթֆոն, մարտկոց, սինքրոնիզացման մալուխով սնուցման բլոկ, ականջակալներ և գրքույկներ:

Huawei Ascend G700_4

Huawei Ascend G700_5

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ

Սարքն ունի պլաստիկ կաղապար՝ փոքր ինչ կլորացված եզրերով և մետաղյա կողմնային երիզներով:

Դիմային մասում գտնվում է 5 դյույմ անկյունագիծ էկրանը, որը ծածկված է պաշտպանիչ ապակիով և որի ստորին մասում տեղադրված են երեք ստանդարտ լուսավորված սենսորային ստեղներ:

Վերին մասում տեղադրված է դիմային խցիկը, մոտեցման և լուսավորման ցուցիչները, իրադարձությունների ցուցիչը: Իսկ ներքևում` բարձրախոսը:

Huawei Ascend G700_6

Վերին եզրին գտնվում է ականջակալների միացման 3,5 բնիկը: Իսկ ներքևի մասում` microUSB բնիկը:

Huawei Ascend G700_10

Huawei Ascend G700_7

Աջ եզրին տեղադրված է ապաարգելափակման/միացման կոճակը, իսկ ձախ եզրին` ձայնի ուժգնության կարգավորման ստեղնը:

Huawei Ascend G700_9

Huawei Ascend G700_8

Ներսում, կափարիչի տակ, առկա են երկու բնիկներ SIM քարտերի համար, բնիկ microSD-ի համար և մարտկոց:

Ընդհանուր առմամբ սմարթֆոնը բավական գրավիչ տեսք ունի և չնայած մեծ չափսի` հարմարավետ պառկում է ափի մեջ: Բացի այդ, ետին պլաստիկ կաղապարի ծածկույթը ոչ սայթաքուն և ոչ էլ աղտոտվող է:

Huawei Ascend G700_11

ԷԿՐԱՆ

Ascend G700 մոդելը հագեցած է 5 դյույմանոց IPS էկրանով՝ 1280×720 թույլատրությամբ 294 ppi պիքսել խտությամբ, իսկ LED-լուսավորության պայծառությունը կազմում է 562քմ²: multi touch-ը միաժամանակ մշակում է մինչև 10 հպում:

Հակադրությունների,  դիտման անկյունները և սևի մակարդակները նույնպես հիանալի են: Յուրահատուկ ուրախություն է պատճառում անգամ արևի տակ էկրանին շատ լավ երևացող պատկերը:

Ցավոք, արտադրողը չի նախատեսել օլեոֆոբիկ ծածկույթը, սակայն այս հարցը շատ հեշտ լուծում ունի` բավական է պարզապես կպցնել պաշտպանիչ թաղանթը:

Ի դեպ, ինչպես Ascend P6 մոդելի դեպքում, այնպես էլ այս մոդելում էկրանը արձագանքում է ձեռնոցներով աշխատանքին:

ԽՑԻԿՆԵՐ

Սարքը հագեցած է երկու խցիկներով`հիմնական`8 Մպ լուսադիոդային լուսացրիչով և դիմային` 1.3 Մպ:

Հիմնական խցիկը բավական լուսավորության դեպքում շատ լավ է նկարահանում, իսկ վատ լուսավորության դեպքում`բավարար: Դետալիզացիան ոչ շատ բարձր է և լուսանկարներում կարելի է նկատել փոքր ինչ աղմուկ:

Նկարների մաքսիմալ թույլատրությունը կազմում է 3264 х 2448 պիքսել: Հասանելի են պանորամային նկարահանում և HDR ռեժիմներ:

Խցիկը լավ է աշխատում հեռու և միջին հեռավորության վրա գտնվող օբյեկտների, ինչպես նաև մակրոնկարահանման հետ:

Ներքևում ներկայացված բոլոր լուսանկարները նկատարվել են ավտոմատ ռեժիմով:

Դիմային խցիկը նկարահանում է 1280 x 720 պիքսել թույլատրությամբ: Տեսազանգերի համար սենսորը բանական լավն է, որևէ թերություն չի նկատվել:

Խցիկը նկարահանում է Full HD (1920×1080) ֆորմատով, սակայն երբեմն պատկերը ոչ շատ պարզ է լինում:

ՁԱՅՆԸ

Ինչպես խոսակցական, այնպե էլ ձեռնազատ կապի բարձրախոսները լավ տպավորություն են թողել: Զրուցակցի ձայնը չի  աղավաղվում: Առկա է աղմուկն իջեցնող ֆունկցիա, որը լիովին վերացնում է խանգարող աղմուկը:

ՀԵՌԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 անլար կապի մոդուլներն ապահովում են աշխատանքի կայուն որակ:

GPS-ընդունիչի աշխատանքը նույնպես չի առաջացրել որևէ բողոքներ` այն չի զիջում ավելի թանկարժեք մոդելներին ո՛չ արագությամբ և ո՛չ էլ ճշգրտությամբ:

microUSB բնիկը կատարում է լիցքավորման և համակարգչի հետ տվյալների փոխանակման ստանդարտ ֆունկցիաները:

Առկա են երկու բնիկներ SIM քարտերի համար, որից մեկը աշխատում է 3G/3.5G/3.75G ցանցում, իսկ մյուսը նախատեսված է միայն զանգերի համար՝ GSM ցանցերում (900, 1800, 1900 ՄԳց).

Չունի LTE մոդուլ, սակայն ինչպես արդեն նշված էր Huawei Ascend P6 սմարթֆոնի տեսությունում, քանի դեռ օպերատորները չեն ապահովել  մեր հանրապետության տարածքի նվազագույն 70% ծածկույթ, 4G LTE մոդուլի առկայության նպատակահարմարությունը կասկածի տակ է: Հատկապես, որ հարմարավետ վեբ-նավարկման համար 3G ստանդարտը առավել, քան հերիք է:

Հիշողության քարտի բնիկն ապահովում է microSDHC ստանդարտը (մինչև 32 ԳԲ քարտի տեղադրման հնարավորությամբ):

Գարնիտուրայի համար 3.5 մմ բնիկն ապահովում է ընդունելի ձայնի ուժգնությունը և հնչեղությունը:

Ցանցում զանգերի որակը նույնպես գտնվում է բարձր մակարդակի վրա:

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԹԵՍՏԵՐԸ

Սարքը հագեցած է 4 միջուկային MediaTek MT6589 պրոցեսորով 1.2 ԳԳց տակտային հաճախականությամբ, PowerVR SGX544MP գրաֆիկական չիփով և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչը ընդհանուր առմամբ ապահովում է բավարար հզորություն ինչպես ամենօրյա խնդիրները լուծելու համար, այնպես էլ խաղերի:

Նշենք, որ Real Racing 3 և Shadowgun: Dead Zone դասի խաղերը ուղակի «թռչում են»: Դանդաղումներ չեն նկատվել: Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս G700-ը բջջային խաղերի սիրահարներին:

Ներկառուցված հիշողության 8 Գբ-ից օգտագործողին հասանելի է մոտ 6-ը: Դա բավական է մի քանի «ծանր» խաղերի և հավելվածների համար: Իսկ եթե դուք երաժշտության և վիդեոյի մեծ երկրպագու եք` հիշողության քարտերի համար նախատեսված բնիկների շնորհիվ ձեր հավաքածուն միշտ ձեռքի տակ կլինի:

Ստորև բերված ցուցասրահում ներկայացված են բենչմարկերի արդյունքները`

ՄԱՐՏԿՈՑ

Ինքնավար գործողության պատասխանատու է 2150 մԱ/ժ (8.2 Վտչ) տարողությամբ և 3.1 Վտ մաքսիմալ էներգասպառման մակարդակով մարտկոց: Փոքր ծանրաբեռնվածության ռեժիմում սմարթֆոնը աշխատեց առանց լիցքավորման գրեթե 2 օր: Վիդեոդիտման կամ խաղի ռեժիմում հեռախոսի աշխատանքի ժամանակը կազմեց 6 ժամ: Միացրած Wi-Fi / Bluetouth, GPS և  վեբ-նավարկման դեպքում մարտկոցն աշխատեց 10 ժամ, ինչը, համաձայնեք, շատ լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով 5 դյույմանոց էկրանը:

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Որպես ծրագրային հարթակ օգտագործվում է Android 4.2.1-ը  Emotion UI 1.6 օգտագործողի բրենդային ինտերֆեյսով: Տեղադրված  ծրագրերը գտնվում են աշխատանքային սեղաններին, որոնց մաքսիմալ քանակությունն է 9:

Նոր թղթապանակներ կարելի է ստեղծել` հավելվածների պատկերակները իրար վրա ձգելով: Յուրաքանչյուր թղթապանակը կարող է պարունակել մինչև 16 հավելված: Օգտագործողներին առաջարկվում է 7 թեմա, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է աշխատասեղանի համար պաստառների և էկրանի ապաարգելափակման, հավելվածների պատկերակների ձևավորման ոճի, տառաշարի և ծանուցումների ազդանշանների հավաքածու: Կարելի է օգտագործել ինչպես պատրաստ թեմա, այնպես էլ ստեղծել սեփականը:

Սմարթֆոնում առկա են ներկառուցված հավելվածներ արտադրողից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Huawei Ascend G700 սմարթֆոնը, որը մենք փորձարկել ենք երկու շաբաթ, միայն լավ զգացողություններ է թողել: Մենք չկարողացանք որևէ թերություն բացահայտել: Սարքը տիրապետում է մի շարք առավելությունների` որակյալ 5” IPS-էկրան, բարձր արտադրողականություն, ինքնավարություն, լավ խցիկ, երկու SIM քարտի բնիկ, լավ էրգոնոմիկա, որակյալ կաղապարի նյութեր: Հաշվի առնելով թերությունների բացակայությունը՝ Ascend G700 մոդելն իր գնային դասակարգում (մանրածախ գինը կազմում է 145 000 դրամ) կարող է գերազանցել ավելի հայտնի արտադրողների նմանատիպ մոդելներին: Այդ իսկ պատճառով, հստակորեն խորհուրդ ենք տալիս տվյալ սարքը բոլոր նրանց, ով փնտրում է միջին դասի և միջին գնային շարքի որակյալ սմարթֆոն:

Huawei Ascend G700 սմարթֆոնը տրամադրվել է Online Plus խանութների ցանցի կողմից, որը հանդիսանուոմ է  Huawei ընկերության գործընկերը Հայսատանում: