Intel-ը ներկայացրել է LifePAD անվճար պլանշետը (MWC 2014)

Intel ընկերությունը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress 2014 ցուցահանդեսին ներկայացրել է 2-րդ սերնդի LifePAD պլանշետնի նախատիպը:

LifePAD նախագծի գլխավոր նպատակն է «փոխել մարդկանց՝ բջջային հավելվածների օգտագործման մոտեցումը»: Սարքում տեղադրված են ֆինանսների, նախագծերի, անձնական ժամանակի, գնումների և այլնի կառավարման հավելվածներ:

lifePad

LifePAD-ը 10 դյույմ անկյունագիծ ունեցող, Android ՕՀ-ով և Intel պրոցեսորով աշխատող պլանշետ է: Այն նպատակ ունի դառնալ ավելի արդյունավոտ և օգնել մարդկանց առօրյայում:

Ընդ որում, LifePAD պլանշետները տրամադրվում են անվճար՝ որոշ բանկային ծառայություններից օգտվելու դեպքում: Ըստ պլանշետի բիզնես-նախագծի, եկամուտը պետք է հավաքվի օգտագործվող հավելվածների շնորհիվ:

Մինչ 2014թ. ավարտ նախատեսվում է բաժանել 450 000 պլանշետ: Իսկ 2015-ի վերջում այս LifePAD սարքերը պետք է ունենան մինչև 1մլն. օգտագործող:

Աղբյուրը՝ intel.com