Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ նույնիսկ վատորակ լուսանկար անելու դեպքում հնարավոր է բազմազան ֆիլտրների և էֆեկտների միջոցով այն փոխել: Շատերը սահմանափակվում են Instagram-ով, սակայն կան մի շարք հավելվածներ, որոնց ընձեռած հնարավորություններն ավելի լայն են: Ներկայացնում ենք iPhone-ով նկար խմբագրելու հավելվածների լավագույն հնգյակը:
1. VSCO Cam
Այս հավելվածն ունի ամենաշատ ֆիլտրերը: Դուք կարող եք օֆտվել ստանդարտ ֆիլտրներից կամ ձեռք բերել լրացուցիչ փաթեթը VSCO ներդրված խանութից: Բացի այդ՝ VSCO Cam-ը թույլ է տալիս խմբագրել նկարի կոնտրաստն ու գույները, պտտել այն ու կտրել:
Անվճար ներբեռնել VSCO հավելվածը
2. Repix
Repix-ի հնարավորությունները նման են VSCO Cam-ին, սակայն կան յուրահատկություններ: Հավելվածն ունի առանձին «վրձիններ», որոնցով կարելի է «ներկել» լուսանկարի ցանկացած մասը: Բացի այդ Repix-ով հնարավոր է խմբագրել նկարի լուսավորությունը, գույների խտությունը:
3. Afterlight
Afterlight-ի մշակողները շեշտը դրել են ոչ թե ֆիլտրների վրա , չնայած դրանք 56 են, այլ լուսանկարի խմբագրման հիմնական ֆունկցիաների վրա՝ կոնտրաստ, գույների խտություն և այլն: Հավելվածն արժե 0.99 դոլար:
4.Tangent
Այս հավելվածն ունի բազմազան շրջանակներ, նախշեր և այլն: Այն թույլ է տալիս նաև խմբագրել լուսանկարի միայն մի հատվածը: Առաջարկվող ֆունկցիաները շատ-շատ են, սակայն ծրագիրը վճարովի է՝ 0.99 դոլար:
5. PicLab
Բացի նկարների խմբագրման բազմաթիվ ֆունկցիաներից՝ այս հավելվածն ունի գեղեցիկ տառատեսակներ, զարդանախշեր, ֆիլտրներ և այլ հետաքրքիր հնարավորություններ: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված ունիվերսալ տարբերակը կարելի է բեռնե՝ վճարելով 0.99 դոլար: