iPhone 6-ին կարելի է սպասել արդեն ամռանը

iphone-5-camera-456Apple ընկերությունը հնարավոր է ներկայացնի հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնը հուլիսին՝ նախագծողների WWDC կոնֆերանսի ժամանակ, գրում է Street Insider  ռեսուրսը՝ հղելով Mizuho Securities ընկերության վերլուծաբան Աբհեյ Լամբային:

Լամբան էլ իր հերթին հղում է անում իր գաղտնի մնալ ցանկացող աղբյուրներին, որոնք հայտնել են, որ iPhone-ի ներքին բաղադրիչների արտադրողներից որոշները արագացրել են արտադրության տեմպերը: Ըստ վերլուծաբան, սա խոսում է այն մասին, որ iPhone 6-ը աշխարհին կներկայացվի արդեն 2014թ. ամռանը:

Նշենք, որ ավելի վաղ համարվում էր, որ Apple-ը կներկայացնի հաջորդ սերնդի iPhone-ը միայն գալիք աշնանը:

Ըստ վերլուծաբանի, iPhone 6-ի վաղ թողարկումը օգտակար կլինի Apple-ի համար՝ ապահովելով լավ վաճառք արձակուրդային հանգստյան շրջանում:

Բացի դրանից, վերլուծաբանի աղբյուրները նշել են, որ Touch ID մատնահետքի սկաները նոր սմարթֆոնում ավելի լայն ֆունկցիաներով հագեցած կլինի և բացի այդ, այն հնարավոր է ներդրվի նաև iPad պլանշետներում:

Աղբյուրը՝ StreetInsider.com