iWatch-ը շատ բարակ կլինի Bluetooth LE-ի շնորհիվ (ասեկոսե)

iWatch2 4Apple ընկերությունը ներկայացրել է հերթական արտոնագրային հայտը, որից պարզ է դառնում, որ ընկերությունը ձգտում է իր դեռևս չթողարկված «խելացի» ժամացույցը՝ iWatch-ը, հնարավորինս բարակ դարձնել: Հաղորդում է 9to5mac-ը:

Վերլուծաբանների խոսքով՝ Apple-ը մինչ այժմ չի ներկայացրել իր ժամացույցը, քանի որ ձգտում է հնարավորինս կատարելագործել՝ հաշվի առնելով, որ շուկայում հայտնված «խելացի» ժամացույցները չափսերով շատ մեծ են:

Bluetooth LE արձանագրությամբ աշխատող ժամացույցները բավական էներգախնայող են, սակայն ժամացույցի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է նաև հուսալի մարտկոց:  Apple-ի արտոնագրային հայտում խոսքը գնում է առանց անդադար կապի սարքն օգտագործելու հնարավորություն մասին, որի դեպքում օգտագործողն ինքը կորոշի՝ երբ միանալ ցանցին:

Հայտում նաև նշվում է, որ iWatch-ով հնարավոր կլինի ֆայլեր բեռնել ինտերնետից և միանալ  iCloud ծառայությանը՝ ստանալով էլ. փոստի նամակներ և այլն:

Աղբյուրը՝ 9to5mac.com