Microsoft-ը թարմացրել է Office 365 ծառայությունը

Office 365 for EducationԸստ Microsoft ընկերության մամուլի հաղորդագրության, թարմացվել են Office 365 ծրագրի հնարավորությունները: Արդեն հաջորդ ամսվանից փաթեթի օգտատերերը կարող են բաժանորդագրությամբ կիսվել իրենց ընտանիքի հետ, հաղորդում են Microsoft-ում:

Բացի դրանից Microsoft Office Web Apps ծառայությունը ստացել է Word փաստաթղթերի վրա իրական ժամանակի ռեժիմում համատեղ աշխատանքի ֆունկցիաներ:

Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով 2014 թվականի առաջին կեսում համընդհանուր հասանելիություն կստանա Office 365-ի Power BI տեխնոլոգիան, ինչի շնորհիվ օգտագործողները հնարավորություն կստանան ստեղծելու իլյուստրացիոն նյութեր, հավաքելով մասնավոր և հանրային տեղեկություններն ամպային կրիչում:

Աղբյուրը՝ gazeta.ru