Microsoft-ը նախագծում է բջջային սարքեր՝ աշխատող մեկ միասնական ՕՀ-ով

MicrosoftMicrosoft-ը արդեն բազմիցս նշել է, որ մտադիր չէ զբաղվել երեք օպերացիոն համակարգերի առաջխաղացման շուրջ: Ինչպես գրում է թայվանական տեխնոռեսուրս DigiTimes-ը, Microsoft-ը պատրաստվում է ամռանը՝ հունիսին ներկայացնել մի քանի սարք՝ սմարթֆններ և պլանշետներ՝ աշխատող համատեղ մեկ միասնական օպերացիոն համակարգով, որում տեղ կգտնեն Windows RT և Windows Phone ՕՀ-ների էլեմենտներ:

Այս սարքերը կստանան ամենաքիչը 8,5 դյույմ անկյունագիծ էկրան: Առավել մանրամասն ինֆորմացիա Microsoft-ի ապագա սարքերի մասին, առայժմ, չկա: Հավանաբար նոր տեղեկություններ հայտնի կդառնան հունիսին կայանալիք Computex Taipei 2014 ցուցահանդեսին:

Microsoft-ը վերոհիշյալ լուրերի մասին հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել:

Աղբյուրը` digitimes.com