Need for Speed Rivals-ն արդեն վաճառքում է

need for speed rivals 12Electronic Arts ընկերությունը հայտարարել է Need for Speed Rivals խաղի թողարկման մասին:  Xbox 360-ի, PlayStation 3-ի և PC-ի համար նախատեսված խաղի տարբերակն արդեն վաճառքում է, շուտով նաև կթողարկվի PS4-ի տարբերակը:

Need for Speed Rivals-ն ունի հիանալի դեկորացիաներ ու էֆեկտներ, որոնց հիմքում Frostbite 3 մոդիֆիկացված շարժիչն է: Խաղում օգտագործվում է AllDrive նոր համակարգը, որը ջնջում է սահմանները միանձնյա, համատեղ ու ցանցային ռեժիմների միջև: Այժմ անկախ ընտրված ռեժիմից օգտագործողները կարող են խաղի ընթացքում հանդիպել այլ խաղացողներին:

Ghost Games-ի գործադիր պրոդյուսեր Մարկուս Նիլսոնի խոսքով՝ AllDrive-ը թույլ է տալիս ցանկացած պահի անցնել ցանցային ռեժիմի և հակառակը:

Աղբյուրը՝ Mashable.com