Nexus 5՝ նետում-փորձարկում (վիդեո)

google nexus 5 drop test

Ինտերնետ հսկայի ֆլագման սմարթֆոն Nexus 5-ն այսօր միակ սմարթֆոնն է՝ հագեցած Google-ի Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ 4.4 KitKat-ով: Չնայած Nexus 5-ի տեխնիկական բնութագրի մասին բազմիցս խոսվել է՝ հարվածադիմացկունությունը հարցական է մնացել: Android Authority ռեսուրսի լրագրողները կատարել են ջախջախիչ փորձարկում, որը ցույց է տվել, որ Nexus 5-ը ոչ միայն հզոր տեխնիկական բնութագիր ունի, այլև հարվածադիմացկուն է: Մանրամասն նետում-թեստը կարող եք դիտել տեսանյութում: