Nokia-ն կարող է ներկայացնել Android-սմարթֆոն MWC-2014 ցուցահանդեսին

nokia logoNokia ընկերության Android-սմարթֆոնը հնարավոր է ներկայացվի Mobile World Congress 2014 ցուցահանդեսին, որը տեղի կունենա փետրվարի վերջին: Հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ի տարբերություն Android-ով աշխատող սմարթֆոնների մեծ մասի՝ Nokia-ի մոդելը չի ներկայացվի նախապես տեղադրված Google-ծառայություններով: Դրանց փոխարեն կօգտագործվեն Microsoft-ի և Nokia-ի կողմից պատրաստված այլընտրանքային հավելվածներ՝ Here քարտեզագրական ծառայությունը, MixRadio երաժշտական ծրագիրն ու հավելվածների սեփական խանութ: Ինտերֆեյսը նույնպես կփոխվի՝ նմանվելով Windows Phone-ի դիզայնին:

Սպասվում է, որ սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 200 չիպ, 4 դյույմանոց էկրան՝ 800×480 կետայնությամբ, 512 Մբ օպերատիվ հիշողություն և 4 Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնը կաշխատի երկու SIM-քարտով:

Աղբյուրը՝ wsj.com