Orange-ի բաժանորդները կզանգահարեն Ռուսաստան 25 դր/ր և եվրոպական երկրներ` 50 դր/ր սակագնով

Վաղվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան զանգահարել Ռուսաստանի ՄեգաՖոն օպերատորի և Ռուսաստանի բոլոր ֆիքսված ցանցերի բաժանորդներին 25 դրամ/րոպե սակագնով՝ ձեռք բերելով 20 րոպե տևողությամբ րոպեների փաթեթ ընդամենը 500 դրամով: Նրանք, ովքեր զանգահարում են Արևմտյան Եվրոպայի երկրներ, կարող են ձեռք բերել նույնպես 20 րոպե տևողությամբ փաթեթներ 1000 դրամով:

«Ամանորն է մոտենում, և մեր բաժանորդներից շատերն ունեն մտերիմներ, ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ովքեր բնակվում են Ռուսաստանում ու Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում, և ում նրանք կցանկանան անպայմանորեն զանգահարել և «ուրախ Նոր Տարի» ցանկանալ: Այս առաջարկով մենք նրանց համար ստեղծում ենք լավագույն պայմանները՝ հանգիստ զանգահարելու ու երկար զրուցելու համար: Ավելին, ընդամենը մի քանի օր հետո մենք կներկայացնենք նման առաջարկ նաև Սիրիայի համար: Այս վերջին երկիր մատչելի սակագնով զանգահարելու հնարավորությունը, կարծում ենք, առավելապես կարևոր է, քանի որ մենք կարող ենք օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց՝ զանգահարել Սիրիայում գտնվող իրենց ընտանիքներին ու ընկերներին», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կօգտվեն այս մատչելի սակագներով որակյալ միջազգային զանգեր կատարելու հնարավորությունից՝ հավաքելով *111*33# Ռուսաստանի րոպեների փաթեթն ակտիվացնելու և *111*32# Եվրոպայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար, կամ անմիջապես «My Orange» բջջային հավելվածից, եթե բաժանորդը սմարթֆոն է օգտագործում: Փաթեթում ներառված րոպեները կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:

Փաթեթում ներառված եվրոպական երկրների ցանկը կարելի է տեսնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/mobile/bundles/Minutes-Bundles/:

Ռուսաստան զանգահարելու փաթեթներից հնարավոր կլինի օգտվել մինչև փետրվարի 28-ը, մինչդեռ եվրոպական երկրների համար նախատեսված փաթեթները հնարավոր կլինի ակտիվացնել այդ ամսաթվից հետո ևս: Սիրիա զանգահարելու համար բաժանորդները կկարողանան փաթեթներ ակտիվացնել դեկտեմբերի 17-ից սկսած:

Հիշեցնենք, որ Orange-ի բաժանորդները նաև հնարավորություն ունեն զանգահարելու ԱՄՆ և Կանադա 10 դր/ր սակագնով` ակտիվացնելով 50 րոպե տևողությամբ փաթեթն ընդամենը 500 դրամով:

Փաթեթ չակտիվացնելու դեպքում կգործի սովորական 50դր/ր սակագինը Ռուսաստանի ցանկացած հեռախոսահամարի և 85 դր/ր սակագինը՝ եվրոպական երկրներ զանգահարելու դեպքում: