Orange-ի մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցն այժմ արդեն Հայաստանի 315 բնակավայրերում

Այսօր Orange-ը գործարկեց մինչև 42Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ գերարագ H+ տեխնոլոգիայով հագեցած ցանցը Հայաստանի 310 նոր բնակավայրերում` այսպիսով, այս ցանցն արդեն օգտագործող համայնքների (Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին և Արարատ) թիվն ընդլայնելով 5-ից մինչև 315:

«Orange-ն առաջինն էր, որ 2012թ.-ի հունվարին մեկնարկեց H+ 42Մբ/վ արագության ցանցը և իր բաժանորդներին ներկայացրեց համապատասխան 42Մբ/վ ինտերնետ մոդեմ և հատուկ առաջարկ: Ուրախ եմ նշել, որ այժմ հնարավորություն ունենք նման առաջատար ծառայություն մատուցել, ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ ավելի փոքր համայնքներում բնակվող մեր բաժանորդներին: Այսօր Orange-ի մինչև 42Մբ/վ արագություն ապահովող ցանցն արդեն գործում է Հայաստանի 315 բնակավայրերում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և, իհարկե, Երևանում ծածկելով բնակչության 90%-ից ավելին», ասուլիսի ընթացքում նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մինչև 42Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով համապատասխան մոդեմի հետ, բաժանորդների համար ոչ միայն հեշտացնում է համացանից օգտվելը, այլև հնարավորություն է տալիս նախընտրած ծրագրերը և ֆիլմերն առցանց դիտել առանց ընդհատումների, բեռնել երաժշտություն, խաղեր ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում: 42 Մբ/վ ինտերնետ մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից` կախված ընտրված Ինտերնետ Հիմա սակագնային պլանից (առաջարկի բոլոր մանրամասները Orange-ի պաշտոնական վեբ կայքում orangearmenia.am:

Նշենք, որ 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցի ընդլայնումը հնարավոր է դարձել 2013թ.-ի ընթացքում Orange-ի կողմից իրականացված մի շարք կարևորագույն ցանցի վերազինման աշխատանքների շնորհիվ: Նշված աշխատանքների արդյունքում 2013թ.-ի վերջին Orange-ը իր բաժանորդների համար կարողացել է բարձրացնել անսահմանափակ ինտերնետի արագությունը` միևնույն ժամանակ, գիշերային ժամերին գերարագ ինտերնետի օգտագործումը դարձնելով անվճար: