Samsung-ը ներկայացրել է «Խելացի տուն» նոր ծառայությունը (CES 2014)

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է նոր ծառայություն Samsung Smart Home-ը, որը հնարավորություն է տալիս միավորել տնային ողջ համակարգերը՝ սմարթ հեռուստացույցները, կենցաղային և թվային տեխնիկան և կառավարել դրանք մեկ ամբողջական հարթակի միջոցով: Samsung Smart Home-ը ներկայացվել է CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին Լաս Վեգասում: Նոր ծառայությունը հասանելի կդառնա 2014թ. առաջին կիսամյակում:

Ողջ նշված տնային համակարգերը կառավարելու համար՝ սառնարանից մինչև հեռուստացույց, օգտագործողը պետք է ներբեռնի հատուկ հավելված՝ ինտեգրող բոլոր համակարգերը մեկ սերվերում:

Samsung smart home

Samsung Smart Home-ն ունենալու է երեք հիմնական գործառույթ՝ սարքերի կառավարում (Device Control), տան հետևում (Home View) և օգտագործողի սմարթ-ծառայություն (Smart Customer Service)շ: Device Control-ի միջոցով օգտագործողը կարող է փոխել սարքերի կարգավորումները՝ գտնվելով հեռավորության վրա: Օրինակ կարելի է միացնել կամ անջատել օդափոխիչը կամ կատարել այլ գործողություններ: Բացի դրանից նախատեսված է ձայնային կառավարման հնարավորություն: Իսկ Home View ֆունկցիան ցուցադրում է տանը առկա բոլոր տեսախցիկների պատկերը:

Samsung-ը նախագծել է նաև Smart Home software protocol (SHP)-ը, որպեսզի այլ արտադրող ընկերությունները կարողանան իրենց սարքերը միացնել նոր ծառայությանը:

Դե իսկ հետագայում  Smart Home ծառայությունը հնարավորություն կտա հետևել տան էներգիայի ծաղսին, անվտանգությանը, էկոլոգիային և այլն:

Աղբյուրը՝ SamsungMobilePress.Com