Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր ճկվող սմարթֆոն

Samsung ընկերությունը, ըստ Bloomberg-ի, պատրաստվում է թողարկել OLED էկրանով սմարթֆոն, որի էկրանը ճկվում է երեք ուղղություններով:

Աղբյուրը հաղորդում է, որ նման էկրանով սմարթֆոնի թողարկմանը կարելի է սպասել 2014-ի երկրորդ կեսերին: Թեև լուրը պաշտոնապես հաստատված չէ, սակայն ակնհայտ է, որ Samsung-ը մեծ հետաքրքրություն է տածում ճկվող սարքերի հանդեպ:

Ընկերությունն ավելի վաղ ներկայացրել է Galaxy Round սմարթֆոնը, որի էկրանը նույնպես ճկվող է: Այն ունի 5.7 դյույմանոց էկրան և ավելի թեթև է, քան Galaxy Note 3-ը:

Աղբյուրը՝ Gizmodo.com