AnTuTu կայքում տեղադրվել են Samsung-ի նոր սմարթֆոնի նկարագրություն, որը, հավանաբար, պատկանում է Galaxy S5 մոդելին: Հետաքրքիրն այն է, որ կայքում ներկայացված են մրևնույն մոդելի երկու տարբերակներ:
SM-G900R4 ինդեքսով մոդելն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախությամբ, թեև լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են, որ S5-ը կստանա Snapdragon 805 չիպ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 3 Գբ է, իսկ ներքինը՝ 32 Գբ: Էկրանի կետայնությունը 2560×1440 է:
Երկրորդ մոդելի ինդեքսը SM-G900H է. այն ունի ութամիջուկ Exynos 5422 չիպ՝ 1,5 ԳՀց հաճախությամբ: AnTuTu-ի տվյալներով՝ այս մոդելի էկրանն ունի Full HD թույլատրություն, 2 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին: Երկու մոդելներն էլ աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:
Հիշեցնենք, որ Samsung Galaxy S5-ի շնորհանդեսը սպասվում է MWC-2014 համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 24-ին:
Աղբյուրը՝ Mashable.com