Samsung Galaxy S5-ը կունենա աչքերի սկաներ

galaxy s5 eye scanner

ZDNet ռեսուրսը հրապարակել է գաղտնի աղբյուրներից ստացած ինֆորմացիա հարավկորեական Samsung ընկերության գալիք դրոշակակիր՝ Galaxy S5-ի մասին: Ըստ նախնական տվյալների, նոր սմարթֆոնը հագեցած է լինելու աչքերի և մատնահետքերի սկաներներով, ինչպես նաև ավելացված է լինելու սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը (3Գբ) և մարտկոցի հզորությունը (4000 մԱ/Ժ):

Ինչպես հայտնի է, բիոմետրիկ տվյալները կարող են փոխարինել գաղտնաբառերին ապագա տասնամյակում: Samsung-ը որոշել է ոչ միայն ետ չմնալ Apple-ից, այլև՝ անցնել առաջ: Galaxy S5-ը կկարողանա ճանաչել իր տիրոջը ոչ միայն մատնահետքով, այլև աչքերի թաղանթով:

ZDNet-ի աղբյուրները նշում են նաև, որ նոր ֆլագման Galaxy S5-ը կներկայացվի 2014թ. փետրվարին ամենամյա Mobile World Congress տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

Աղբյուրը՝ zdnet.com