Sony-ն ներկայացրել է ֆաբլեթներ Xperia T2 Ultra-ն և Ultra dual-ը և մեկ սմարթֆոն

Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է երկու հիբրիդային սմարթֆոն՝ Xperia T2 Ultra-ն և  Ultra dual-ը, ինչպես նաև նոր երաժշտական սմարթֆոն Xperia E1-ը:

Sony Xperia T2 Ultra

Ֆաբլեթներ Xperia T2 Ultra և Ultra dual մոդելները համատեղելի են երկու SIM-քարտերի հետ, ունեն 6-դյույմ անկյունագիծ IPS-էկրան՝ 1280 х 720 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝ 1.4ԳՀց հաճախականությամբ, 1 Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD (մինչև 32Գբ) քարտի բնիկ, 13 Մպ հիմնական և 1.1Մպ դիմային տեսախցիկներ, Wi-Fi, Bluetooth, NFC, GPS-անտենա, 3300մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, ինչպես նաև համատեղելիություն LTE 4-րդ սերնդի ցանցերի հետ:

Sony Xperia E1

Իսկ Sony Xperia E1 մոդելն ունի 4 դյույմ էկրան՝ 800 x 480 պիքսել թույլատրությամբ, երկմիջուկ Qualcomm Snapdragon 200 պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 512Մպ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն,  microSD քարտի բնիկ, 1700մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Բացի դրանից, այս երաժշտական սմարթֆոնը հագեցած է  արտաքին դինամիկներով, որոնք՝ ըստ արտադրողի, համատեղելի են բրենդային տեխնոլոգիաներ ClearAudio+-ի ևи xLOUD-ի հետ, ինչպես նաև ունեն ֆիզիկական կոճակ, որը միացնում է Walkman նվագարկիչը:

Xperia E1-ը Xperia T2 Ultra-ի պես հասանելի կլինի երկու տարբերակով՝ մեկ կամ երկու քարտանի: Սարքերի վաճառքի մեկնարկի և արժողության մասին տեղեկություններ առաժմ չկան:

Աղբյուրը՝ engadget.com