Sony-ն ներկայացրել է Xperia M2 բյուջետային սմարթֆոնը (MWC 2014)

Բացի թարմացված Sony Xperia Z2 դրոշակակիր սմարթֆոնից՝ Sony ճապոնական ընկերությունը MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է Xperia M2 մատչելի սմարթֆոնը, որն աշխատում է  LTE ցանցերում: Սարքի դիզայնը, ինչպես նաև գունային տարբերակները կատարված է Sony-ի վերջին մոդելների ոգով:

Sony Xperia M2

Sony Xperia M2 2

Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց IPS էկրան՝ 960х540 թույլատրությամբ: Պրոցեսորը քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 է, որն ունի 1.2 ԳՀց հաճախություն: Օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 8 Գբ: Հիմնական տեսախցիկը 8 Մպ է և ապահովում է HDR տեխնոլոգիա: Մարտկոցը 2300 մԱ/Ժ է: Սարքի չափսերն են 139.6×71.1×8.6 մմ, քաշը՝ 148գ:

Սարքի համաշխարհային վաճառքը կմեկնարկի ապրիլին:

Աղբյուրը՝ GSMArena.com