Հաշվի առնելով բաժանորդների օրեցօր աճող ինտերնետ պահանջները` «Յուքոմ» ընկերությունը բարձրացնում է ինտերնետային ծառայության, ինչպես նաև Երեքը մեկում փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական կայքում:
Այսուհետ գործում են հետևյալ արագությունները` իրենց սակագներով.
Unet Starter – 8000դր – 12 Mbps
Unet Basic -12000դր – 15 Mbps
Unet Ultra – 15000դր – 22 Mbps
Triple Play Classic – 15000դր – 20 Mbps ներառված արագությամբ
Triple Play Rock – 18000դր – 25 Mbps ներառված արագությամբ
Triple Play Jazz – 24000դր – 35 Mbps ներառված արագությամբ
Արագությունների բարձրացումը վերաբերվում է ինչպես նոր բաժանորդագրվող, այնպես էլ առկա ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին: