Ալեկտրական աչքը հիանալի արդյունքներ է ցույց տվել (տեսանյութ)

Մարդու աչքը երևի թե ամենաբարդ օրգանն է։ Անհավանական դետալիզացիա ու մտահղացում։  Շատ գիտնականներ ու ինժեներներ են փորձել այն կրկնօրինակել։ Վերջին աշխատանքը, սակայն, հաջողությամբ պսակվեց, քանի որ կիբերաչքը կարող է տեսողությունը մի քանի անգամ ավելի լավը դարձնել, քան բնությունից տրված աչքը։

Բիոնիկ աչքերը սկսեցին մշակել տեսողության բարելավման կամ դրանց կորստի դեպքում՝ վերակնգնման համար։ Ներկա պահին Bionic Vision Australia և Second Sight  ընկերությունների բիոնիկ աչքերն արդեն կիրառվել են պացիենտների վրա։

Այդ երկու սարքավորումներն էլ միևնույն բազային ձևն ունեն՝ մեկ զույգ ոսպնյակ, որոնց մեջտեղում տեսախցիկ է տեղադրված։ Ստացած տվյալները մշակվում են փոքր սարքի վրա, որից հետո արդեն մշակված տվյալներն ուղարկվում են կրողի ցանցաթաղանթի վրա։ Այդտեղից էլ ազդանշաններն ուղարկվում են ուղեղին։

Թեև դրանք աշխատում են, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ինքան կարող է թվալ։ Այդ սարքավորումներն ամբողջությամբ չեն վերադարձնում տեսողությունը։ Դրանք թույլ են տալիս տեսնել լույսի տատանումներն ու առարկաների ուրվագծերը, այն էլ միայն այն մարդկանց, որոնք վաղուց ոչինչ չեն տեսել, բայց ոչ ի ծնե կույրերին։

Սակայն այս նոր սարքավորումը լուծում է խնդիրների մեծ մասն ու կարող է գերազանցել բոլոր սպասելիքները։ Հոնկոնգի գիտությունների ու տեխնոլոգիաների համալսարանի գիտնականների խումբը մշակել է մի սարքավորում, որն անվանում են էլեկտրամեխանիկական աչք (EC-Eye)։  

Այս սարքավորումը չի օգտագործում պատկերի ստացման երկչափ սարք, ինչպիսին տեսախցիկն է։ EC-Eye-ի տեխնոլոգիան, կարելի է ասել աչքի ամենաիսկական ցանցաթաղանթի անալոգն է։ Նրա մակերևույթը պատված է բազմաթիվ լուսային տվիչներով, որոնք լուսային ռեցեպտորների դեր են տանում։ Տվիչները կպած են հեղուկ մետաղից պատչաստված հաղորդիչներին, որոնց միջոցով տեղեկատվությունն ուղարկվում է ուղեղ։

Գիտնականների խումբն արդեն փորձարկել է առաջին պրոտոտիպը։ Արդյունքները հուսադրող են ու բավականին մաքուր պատկեր են ստացել։