«Ալիսա»-ն կսովորի ձայնից ճանաչել մարդկանց

Յանդեքսի ինժեներները սկսել են «Ալիսա» ձայնային օգնականի նոր գործառույթի փորձարկման աշխատանքները: Այժմ արդեն Ալիսան կկարողանա ձայնի միջոցով զանազանել սարքի տիրոջը մյուսներից :

Նոր գործառույթն ակտիվացնելու համար պետք է ասել՝ « Ալիսա, մտապահիր իմ ձայնը»: Այնուհետև անհրաժեշտ է ներկայանալ և մի քանի արտահայտություն կրկնել նրա հետևից : Դա պարտադիր պայման է, քանի որ Ալիսան պետք է մտապահի օգտատիրոջ ձայնային առանձնահատկությունները: Այդքանից հետո Ալիսան կդիմի օգտատիրոջը անունով և կհիշի նրա երաժշտական նախասիրությունները: Ավելին, նա կառաջարկի երգեր՝ առաջնորդվելով միմիայն օգտատիրոջ նախասիրություններով:

Առայժմ նոր գործառույթը փորձարկվում է միայն «խելացի» սարքերի վրա, ապագայում հեղինակները կսովորեցնեն Ալիսային մի քանի ձայն տարբերակել: