Ամբողջ աշխարհում շուրջ 4,2 մլրդ մարդ օգտվում է համացանցից

Hootsuite և We Are Social ընկերությունները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ 2018 թվականին շատ օգտատերեր առաջին անգամ են սկսել օգտվել համացանցից: Ի դեպ՝ մոբայլ գաջեթներից:

Այս ամիս մոտ 4,2 մլրդ մարդ է սկսել օգտվել համացանցից ամբողջ աշխարհում: Սա մոտ  7%-ով շատ է Երկիր մոլորակի բնակչության կեսից: Մոտ 5,1 մլրդ օգտատերերը մուտք են գործում այնտեղ սմարթֆոնից և այլ շարժական գաջեթներից:

2017-2018 թթ.  ընկած ժամանակահատվածում 284 մլն մարդ համացանցից օգտվել է առաջին անգամ: Մոբայլ տրաֆիկը շարունակում է առաջնային տեղ գրավել, իսկ ահա անհատական համակարգիչներից ու նոութբուքերից մուտքը դեպի համացանց աճել է 2 %-ով: