Ամենաթանկ iPhone-ի գինն անկում է ապրել

iPhone 11 ProMax-ը iPhone-ի ամենաթանկ մոդելն է և շուկայում առհասարակ համարվում է ամենաթանկ սմարթֆոններից մեկը: Վաճառքի մեկնարկից մեկ ամիս հետո սմարթֆոնի գինը սկսել է նվազել: Հիշողության առավելագույն «պաշար» ունեցող 11ProMax-ը (512ԳԲ) վաճառվում էր շուրջ 2000 դոլարով՝ սմարթֆոնի համար անհավանական թվացող գնով: Հիմա արդեն թանկարժեք սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 1500դոլարով:

iPhone 11 ProMax-ը Apple-ի ամենամեծ և ամենաթանկ մոդելն է՝ 6,5 դյույմանոց խոշոր էկրանով, եռակի հիանալի տեսախցիկով և բջջային ամենահզոր պրոցեսորով՝ Apple A13 Bionic: