Ամենատարօրինակ գաջեթը. ներկայացրել են << խելացի>> կտրատման տախտակ

ChopBox-ի հեղինակները փորձել են ստեղծել բազմաֆունկցիոնալ խոհանոցային գործիք: Առաջին հայացքից դա սովորական բամբուկե տախտակ է, որի վրա կարելի է մթերք կտրատել: ChopBox բամբուկե տախտակը, սակայն, շատ յուրօրինակ է. այն համալրված է ժամաչափով, կշեռքով, դանակների սրիչով և հավելյալ այլ գործառույթներով: Տախտակի մակերևույթին ներկառուցված ոչ մեծ կշեռքների օգնությամբ կարելի է կշռել ալյուրը և այլ մթերքներ :

Այս փոքրիկ մակերևույթի վրա կարելի է գործարկել ժամաչափը, որպեսզի, օրինակ, ուտելիքը չայրվի տապակի վրա: Տախտակի եզրամասերից մեկի վրա երկու ոչ մեծ կտրվածք է արված՝ դա սովորական դանակի սրիչ է:Իսկ աջակողմյան կտրվածքի ներսում ուլտրամանուշակագույն լամպն է, որը նախատեսված է մթերքները ախտահանելու համար:

Տախտակի ներսում տեղադրված մարտկոցը 3000mAh հզորություն ունի և, արտադրողի խոսքով,կբավարարի մեկ ամբողջ ամիս ակտիվ աշխատանքի համար: Էլեկտրոնիկան ամբողջովին պաշտպանված է ջրից, այնպես որ այն կարելի է լվանալ սովորական սպասքի նման:

ChopBox-ը նախնական պատվերի դեպքում կարժենա 99դոլար, իսկ առաքումը կգործի դեկտեմբերից: