Ամերիկացիները բուրգեր սարքող ռոբոտ են ստեղծել

Ամերիկյան Creator ընկերությունը նոր ռոբոտի կենցեպտ է մշակել, որը կարող է բուրգերներ պատրաստել։

Ռոբոտն աշխատում է բավական արագ` 1 բուրգերի պատրաստման տևողությունը 5 րոպե է։ Ռոբոտն ամբողջությամբ ինքնուրույն է պատրաստում, իսկ ահա սպասարկելու հարցը կրկին մարդիկ են լուծում։  Ռոբոտի պատրաստած բուրգերը կարժենա 6 դոլար։ Այն շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին` Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Creator ընկերությանը պատկանող ռեստորանում։