Ամերիկացիների մշակած ռոբոտ-մեքենան երակից արյուն կվերցնի

ԱՄՆ-ի Ռատգերի համալսարանի հետազոտողները մշակել են ռոբոտ, որը կարող է տեսնել հիվանդների մաշկի տակ գտնվող երակները եւ, ենթադրաբար, ավելի լավ աշխատել, քան մարդիկ: Սա կարող է օգնել՝ խուսափելու համար այնպիսի խնդիրներից՝ ինչպիսիք են, օրինակ՝ տարբեր հնարավոր վարակները եւ թրոմբոզը:

Ընդգծված երակներից արյուն վերցնելը համեմատաբար հեշտ է, սակայն շատ ավելի բարդ է խնդիրը հիվանդների հետ, որոնց արյունատար անոթները տեսանելի կամ շոշափելի չեն: Նման դեպքերում բուժանձնակազմը կարող է դիմել ուլտրաձայնային սարքի օգտագործմանը: Ուլտրաձայնային սկաների օգնությամբ ռոբոտ-մեքենան արագ հայտնաբերում է երակը եւ պատշաճ կերպով ասեղը ներս տանում: Ուլտրաձայնային ազդակների օգնությամբ 87% դեպքերում մեքենան չի սխալվում:

Սխալվելու հավանականությունն ավելի մեծ է, երբ մարդն է կատարում նույն գործառույթը. նման դեպքերում բուժաշխատողները մի քանի փորձ են կատարում՝ ճշգրիտ որոշելու համար երակի տեղը:

Չի բացառվում, որ արյան անալիզ վերցնող ռոբոտի այս նախատիպը մի օր օգտագործվի շտապ օգնության մեքենաներում, ինչպես նաեւ կիրառվել այնպիսի անհետաձգելի դեպքերում, ինչպիսիք են ներերակային կաթետերիզացիան կամ դիալիզը: