ԱՄՆ իշխանությունը պահանջում է բացի Facebook–ից տրամադրել նաև WhatsApp–ի և Instagramm–ի գաղտնագրման բանալիները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ հատուկ ծառայությունը  Facebook սոցիալական ցանցի ղեկավարությանը խնդրել է տրամադրել մեսինջերի գաղտնագրման բանալիները։

Ինչին ի պատասխան, սոցցանցը մերժել է կառավարությանը։ Սկսվել է դատական գործունեություն։

Եթե երկրի իշխանությունների պահանջները բավարարվեն, ապա փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Facebook-ին, այլև սոցիալական ցանցին պատկանող WhatsApp-ին, ինչպես նաև Instagram-ին: Աղբյուրի համաձայն, Facebook-ը, եթե սկզվում հրաժարվում էր, ապա հիմա պատրաստ է կատարել ԱՄՆ իշխանությունների պահանջը:

Դեռ հայտնի չէ, թե հաղորդագրությունների ծածկագրումը կթուլացվի թե ամբողջովին կանջատվի: Հայտնի չէ նաև, թե ինչպես են հատուկ ծառայությունները մուտք գործելու օգտագործողների նամակագրությանը՝ դատարանով թե ցանկացած պահին: