ԱՄՆ ոստիկանության տվյալների բազան հաքերների ձեռքում․ Twitter-ը կատաղած է

Twitter-ը արգելափակել է DdoSecrets ակտիվիստնեի խմբի օգտահաշիվը։ Այն հրապարակել էր ԱՄՆ ոստիկանության դեպարտամենտների ավելի տվյալների ավելի քան 200 բազա։ Այս մասին հայտարարել է խմբավորման ղեկավար Էմմա Բեստը։

Հունիսի 22-ին DdoSecrets-ը հրապարակեց 296 ԳԲ ծավալով տվյալների բազա, որը ստացել էր Anonymous հաքերների խմբից։ Հաքերներն այդ տվյալները գողացել էին Netsential հոսթինգային ընկերությունից, որը ծառայություններ է մատոցում ԱՄՆ իրաապահ մարմիններին։

Բազան կոչվում էր BlueLeaks ու միլիոնավոր փաստաթղթեր էր պարունակում ոստիկանական ավելի քան 200 բաժանմունքներից, տվյալներիմշակման կետերից ու իրավապահ համակարգի այլ կառույցներից։

https://twitter.com/ParssinenPaulus/status/1275558850821869573

Zdnet-ն ընդգծում է, որ սա ԱՄՆ ոստիկանության պատմության խոշորագույն  արտահոսքն է։ Հաքերներն այնպիսի տվյալներ էին ստացել, որտեղ արտացոլված են, թե ինչպես են ԱՄՆ ոստիկանները անցել իրենց ուսուցումն ու տարատեսակ գործողություններ որ հետաքննություններ կատարել։

Twitter-ի օգտատերերը նաև նկատել են, որ երբ փորձում ես սոցցանցից անցնել DdoSecrets-ի կայք, հայտնվում է հատուկ զգուշացնող պատուհան։