Այժմ iPhone, iPod և Mac–ի վրա կարելի է քնել

Սթիվ Ջոբսը շատ էր հպարտանում իր  iMac 3G համակարգիչներով։ Անգամ Apple–ի հիմնադիրը նկար ունի համակարգչի հետ, որտեղ գրկել է իր շատ սիրելի գաջեթը։ Լուսանկարն ավելի ուշ հրապարակվել է   Newsweek 1998 թվականի համարներց մեկում։ Բրենդի երկրպագուներից շատերը կցանկանային ունենալ խնձորային գաջեթների պատկերներով բարձեր համարավետ քնելու համար։

Հենց այս նպատակով էլ  Throwboy ընկերությունը ստեղծել է էփլյան գաջեթների պատկերով բարձրեր, այդ թվում նաև  iPhone–ի,  iPod–ի, iMac 3G–ի, Macintosh–ի և անգամ  Apple I–ի տեսքով։

Ընկերությունն այս քայլով նաև ցանկացել էր հավաել մոտ 10 000  դոլար հավաքել  մեկ ամսում։ Սպասելիքները գերազանցվել էին` մեկ ամսում հավաքվել էր մոտ 24 հազար դոլար։

Throwboy–ի ներկայացուցիչների խոսքով, բոլոր բարձերը կպատրաստվեն բարձրակարգ նյութերից։ Նաև նշել են, որ դրանք արտադրվելու են սահմանափակ քանակությամբ և գուցե ոչ բոլորին բաժին հասնեն։

Throwboy–ն առաջին անգամ չէ, որ իր երկրպագուներին նման հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներ է անում։ Որոշ ժամանակ առաջ ընկերությունը նմանատիպ բարձեր էր թողարկել հայտնի սոցցկայքերի լոգոներով։